Անգլիական Daily Mail-ի փոխանցմամբ՝ կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրվում է Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուայի ծառայություններով, ով վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկո»-ում:
21-ամյա բելգիացին արդեն 3 մրցաշրջան հանդես է գալիս մադրիդյան ակումբի կազմում: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանից հետո կատալոնական ակումբի դարպասապահ Վիկտոր Վալդեսը փոխելու է ակումբային գրանցումը:
Պարբերականի փոխանցմամբ՝ «Չելսի»-ից մերժում ստանալու պարագայում «Բարսելոնա»-ն փորձելու է հրավիրել Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին:








































