Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իր ինքնակենսագրականում գովեստի խոսքեր է հղել Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հասցեին:
«Մոուրինյոյի համար պատրաստ եմ նույնիսկ մեռնել: Նա ուղղակի ապրում է ֆուտբոլով»,- Իբրահիմովիչի ինքնակենսագրականից հատվածներ է մեջբերել Daily Mail-ը:
«Նա ամեն օր 24 ժամ հատկացնում է ֆուտբոլին: Ես երբեք չեմ հանդիպել մարզչի, ով այդքան հանգամանորեն ուսումնասիրում է հակառակորդին:
Մոուրինյոն մրցակցի մասին գիտի ամեն ինչ, անգամ նրանց խաղակոշիկների համարները»:










































