Ծնունդով Ուզբեկստանից 39-ամյա Ռահմաթ Ակիլովը խոստովանել է, որ հենց ինքն է ահաբեկչություն կատարել Ստոկհոլմում, հաղորդում է BBC News-ը:
«Նրա դիրքորոշումը հետևյալն է. նա ճանաչել է ահաբեկչական գործողությունը կատարելու իր մեղքը և պատրաստ է ազատազրկման»,-ասել է նրա փաստաբանը:
Շվեդիայի ոստիկանությունը հաստատել է, որ Ակիլովը գտնվել է իրենց տեսադաշտում: Նա եղել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմնակիցը:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարը միտումնավոր մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել ավելի քան 15 մարդ:








































