Արդեն պատրաստ է Եվրամիության «Աջակցություն բյուջեին» երկրորդ ծրագիրը, և սեպտեմբերի 12-ին կստորագրվի համապատասխան համաձայնագիր ԵՄ և Հայաստանի արդարադատության նախարարությն միջև: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, առաջիկա երեք տարիների համար ինստիտւցիոնալ բարեփոխումներ և այլ խնդիրներ լուծելու համար Հայաստանի արդարադատության համակարգը համաձայնագրով կստանա 29 մլն եվրոյին համարժեք գումար, ինչն ի տարբերություն նախորդի, 10 մլն-ով ավելին է:
Ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղղված Եվրամիության առաջին ծրագիրը անցյալ տարի ավարտվել է: «Ունեցել ենք 90 տոկոս կատարողականություն», – ասել է ՀՀ արդարադատության նախարարը՝ հավելելով, որ մյուս երկրներում այն տատանվել է 70-80 տոկոսի միջև:










































