Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Գարեթ Բեյլը BT Sport-ի հետ զրույցում հայտարարել է, որ անհամբեր սպասում եմ Զիդանի հետ ծանոթությանը:
«Սպասում եմ «Ռեալ»-ի մարզաշապիկով առաջին խաղիս: Հաջորդ տուրում տեղի է ունենալու մադրիդյան փոքր դերբի: Խաղալու ենք «Խետաֆե»-ի դեմ:
Անհամբեր սպասում եմ Զիդանի հետ ծանոթությանը: Ինչ վերաբերում է Քրիշտիանուին, ապա նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»,- հայտարարել է Բեյլը:









































