Շվեդիայի դատախազությունը խնդրում է կալանավորել Ստոկհոլմի ահաբեկչության հիմնական կասկածյալ 39-ամյա Ռախիմ Ակիլովին՝ Ուզբեկստանից: Այդ մասին հայտնել են գերատեսչության մամլո ասուլիսում, հայտնում է TASS-ը:
«Գլխավոր դատախազի տեղակալ Հանս Իրմանը կալանքի տակ վերցնելու դիմում է տվել Ստոկհոլմի շրջանային դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ: Նիստը տեղի կունենա ապրիլի 11-ին: Անցկացման ժամը դեռևս որոշված չէ:
Ինչպես հաղորդվել է՝ Ակիլովն ինքը հետաքննական մեկուսարանում հարցաքննության ժամանակ խոստովանել է կատարած հանցագործությունը և հայտարարել, որ գործել է ԴԱԻՇ-ի հրամանով:










































