Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իսկոն կարող է բաց թողնել Ֆինլանդիայի հավաքականի դեմ «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի հանդիպումը:
Իսկոն վնասվածք է ստացել մարզման ժամանակ և սրունքաթաթի հատվածում ցավերի պատճառով չի կարողացել ավարտել այն:
Իսպանական ԶԼՄ-ները պնդում են, որ դարպասում տեղ է զբաղեցնելու Վիկտոր Վալդեսը, ինչպես նաև խաղադաշտ են դուրս գալու Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստներ Կոկեն ու Մարիո Սուարեսը:







































