Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Գուտին, ով ավարտել է կարիերան նախորդ տարի, հայտնել է, թե ինչպես է հանդես եկել Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի գլխավորությամբ:
Ֆուտբոլիստը մտաբերել է 1990 թվականը, երբ «արքայական ակումբ»-ի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչն էր դել Բոսկեն:
«Երբ ես 14 տարեկան էի, դել Բոսկեն ասաց, որ կամ պետք է կտրեմ մազերս, կամ հրաժեշտ տամ ֆուտբոլին: Այժմ, վերջապես, գնացի այդ քայլին, սակայն միայն կարիերաս ավարտելուց հետո:
Դել Բոսկեն հատուկ դեր է ունեցել իմ կյանքում: Նրան միշտ անհանգստացնում էր իմ ապագան: Նա ինձ միշտ օգտակար խորհուրդներ էր տալիս»,- Goal. com-ը մեջբերում է Գուտիի խոսքերը:








































