Ավստրիական Sophort տուրիստական ֆիրման առաջարկում է հետիոտն էքսկուրսիաներ, որի ընթացքում հանգստացողները լուսանկարներ են կատարում Polaroid մակնիշի լուսանկարչական ապարատի օգնությամբ: Այդ մասին հայտնում է Lonely Planet-ը:
Sophort-ը նման Polaroid-տուրեր է կազմակերպում Վիեննայում և Գրացում: Բացի այդ` նա այդպիսի ծառայություն է կատարում Վարշավայում:
Ինչպես հայտարարել են տուրիստական ֆիրմայում, հնաոճ լուսանկարչական ապարատից օգտվելը մեծ տարածվածություն է վայելում: Այդ կապակցությամբ ընկերությունը որոշել է ընդլայնել երթուղիների թիվը` ավելացնելով ավտրիական Զալցբուրգը և Հռոմը:
Ամերիկյան Polaroid Corporation լուսանկարչական ապարատների թողարկել սկսվել է 1948 թվականին: Լուսանկարելուց անմիջապես հետո դրանք տալիս են նկարը:








































