Լոնդոնի «Արսենալ»-ի նորեկ Մեսութ Օզիլը հայտարարել է, որ գոհ է «զինագործներ»-ի կազմ տեղափոխությունից:
«Հիանալի զգացումներ ունեմ: Անհամբեր սպասում եմ մարզչի, երկրպագուների, թիմակիցներիս հետ հանդիպմանը, Անգլիայի Պրեմիեր Լիգայում իմ առաջին խաղին: Կարծում եմ՝ լավագույն որոշումն եմ կայացրել:
«Արսենալ»-ն Անգլիայի լավագույն ակումբներից մեկն է: Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ: Հեռախոսազրույց ունեցա Արսեն Վենգերի հետ, և նա ինձ համոզեց ընտրել «Արսենալ»-ը:
Թիմի ներկայիս կազմն ի զորու է պայքարել լուրջ հաջողությունների համար: «Արսենալ»-ը մեծ ներուժ ունի և ձգտում է հաղթանակների»,- հայտարարել է Օզիլը:








































