Իտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինին, ով նախորդ մրցաշրջանից հետո հեռացվեց «Մանչեսթեր Սիթի»-ից, պատրաստ է գլխավորել Իտալիայի հավաքականը՝ փոխերինելով Չեզարե Պրանդելիին, ով 2014թ. Մունդիալից հետո լքելու է «Սկուադրա աձուրա»-ն:
«Պրանդելին դեռ չի հեռացել, այդ իսկ պատճառով պետք է սպասել, թե ինչ տեղի կունենա ապագայում: Հավաքականը չի կարող երկրորդական լինել, քանի որ այն առաջնային է բոլորի համար:
Հիմա մարզիչը Պրանդելին է, իսկ մենք պետք է նրան հանգիստ թողնենք, քանի որ աշխատանքային ծանր տարի է սպասվում»,- հայտարարել է Պելեգրինին:










































