«Բավարիա»-ի իսպանացի կիսապաշտպան Խավի Մարտինեսը, ով վիրահատվել էր, մեկ ամիս չի կարողանա խաղադաշտ դուրս գալ:
Խաղացողի մոտ հայտնաբերվել էր աճուկի վնասվածք, ինչից հետո որոշում էր կայացվել վիրահատություն նշանակել:
Հիշեցնենք, որ Մարտինեսը վնասվածքը ստացել էր Իսպանիա-Էկվադոր խաղի ժամանակ, իսկ «Չելսի»-ի դեմ սուպերգավաթային խաղում ավելի է խորացրել վնասվածքը:










































