Ջանլուիջի Բուֆոնը մոտ է Իտալիայի հավաքականի կազմում նոր ռեկորդ գրանցելուն: Այդ կապակցությամբ դարպասապահը վերհիշել է հավաքականում անցկացրած տարիները:
«Եթե ամեն ինչ լավ անցնի, ապա դա հիանալի ձեռքբերում կլինի: Այնուամենայնիվ, այս ռեկորդը կանխատեսելի է, եթե հաշվի առնենք, թե ինչքան շուտ եմ սկսել խաղալ հավաքականում:
Այնուամենայնիվ, շատ հաճելի է, քանի որ ես հավաքականում հիանալի 16 տարիներ եմ անցկացրել: Ամեն ինչ սկսվեց 1997 թվականին, երբ առաջին անգամ հրավիրվեց հավաքական, իսկ արդեն 1998-ին առաջին խաղն անցկացրի»,- վերհիշել է Բուֆոնը:
Նշենք, որ առաջիկա խաղը Բուֆոնի համար 136-րդը կլինի հավաքականում, ու այս ցուցանիշով նա կհավասարվի Ֆաբիո Կանավարոյին, ով առաջատարն է անցկացրած խաղերի քանակով:









































