Նյույորքյան դաշնային դատարանի պարտավորեցմամբ՝ STRIVE կազմակերպության հիմնադիր և ղեկավար Ռոբ Քարմոնը 280 հզ. դոլար տուգանք է վճարել իր աշխատակցուհուն, որը վիրավորվել է իր հասցեին հնչող արտահայտություններից, հաղորդում է Fox News-ը:
Աֆրոամերիկուհի Բրենդի Ջոնսոնը դատարան է դիմել այն բանից հետո, երբ ղեկավարը կարգադրության ժամանակ ութ անգամ կիրառել է «nigga» («նեգրոս») բառը:
Դատարանում Ջոնսոնը հայտարարել է, որ ղեկավարի հետ զրույցից հետո ինքն իրեն վիրավորված ու նվաստացած է զգացել, քանի որ այդ բառն իր մեջ ակնհայտ ռասայական վիրավորանք է պարունակում:
Քարմոնն իր հերթին փորձել է ապացուցել, որ այդ բառը վիրավորական է հնչում, երբ արտաբերվում է այլ ռասաների ներկայացուցիչների կողմից, իսկ սևամորթների միջև զրույցների ժամանակ ոչ մի բացասական երանգ չի կրում:








































