Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Գուտին կարծում է, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Լեո Մեսսին ավելի ուժեղ է, քան «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:
Գուտին, ով վերջերս ավարտել է ֆուտբոլային կարիերան ու հիմա աշխատում է «Ռեալ»-ի ակադեմիայի թիմերից մեկում, թիմում խաղացել է 1995-2010 թթ.:
«Զիդանն ու Ռոնալդոն լավագույն երկու ֆուտբոլիստներն են, ում երբևէ տեսել եմ: Այս պահին լավագույնը Մեսսին է: Ինձ համար ցավալի է ասելը, բայց դա այդպես է: Ռոնալդուն շատ չի զիջում նրան, բայց Մեսսին, ամեն դեպքում, ավելի ուժեղ է: Նրանք աշխարհի լավագույն երկու խաղացողներն են, բայց ես նախապատվությունը տալիս եմ Մեսսիին»,- Գուտիի խոսքերն է մեջբերում Le10Sport-ը:






































