Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր էր ձեռք բերել թուրքական «Գալաթասարայ»-ի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի տրանսֆերը:
Թուրքական ակումբի մարզական տնօրեն Բյուլեթ Թուլունը հայտարարել է, որ ակումբը Սնեյդերի ծառայություններով հետաքրքրվում էր մինչև Մարուան Ֆելաինիի տրանսֆերի ձեռքբերումը:
«Երկու շաբաթ առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն առաջարկ արեց Սնեյդերի տրանսֆերի ձեռքբերման նպատակով: Մենք մերժեցինք այն:
Սնեյդերի ծառայություններով հետաքրքրվում են բազմաթիվ ակումբներ, բայց այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Սնեյդերն ու Բուրակ Յիլմազը, մենք պարտավոր ենք պահել մեր թիմում»,- հայտարարել է «Գալաթասարայ»-ի մարզական տնօրենը:








































