Միլանի «Ինտեր»-ի նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին առաջիկա օրերին կարող է գլխավորել «Ջենոա»-ն:
Football Italia-ի տեղեկությունների համաձայն` ակումբի ղեկավարները դժգոհ են թիմի մեկնարկից ընթացիկ մրցաշրջանում: Նշենք, որ Ա Սերիայի առաջին երկու տուրերի ընթացքում «Ջենոա»-ն երկու պարտություն է կրել:
Թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ֆաբիո Լիվերանին կհեռացվի զբաղեցրած պաշտոնից, իսկ նրա տեղը, բազմաթիվ կարծիքների համաձայն`կզբաղեցնի Անդրեա Ստրամաչոնին:








































