ՖԻՖԱ-ն կազմել է 2013 թվականի տրանսֆերային գործարքների ընդհանուր պատկերը:
Ձմեռային և ամառային տրանսֆերային պատուհանների ժամանակ ակումբները 3.36 մլրդ եվրո են ծախսել միջազգային տեղափոխությունների համար: Այդպիսով, ֆուտբոլիստների` այլ ազգային առաջնություններ տեղափոխության ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 29%-ով:
2013 թվականին ՖԻՖԱ-ն գրանցել 10 454 միջազգային տրանսֆերներ, իսկ ամենալայն տարածում գտած ուղղություններն են Պորտուգալիայից` Բրազիլիա և Արգենտինայից` Չիլի:









































