«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության աջակից Աշոտ Մանուչարյանն Ազատության հրապարակում այսօր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հանրահավաքին իր ելույթում հայտարարեց, որ այս հրապարակը սրբազան տեղ է, և այստեղ մտնող յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է գործի, որպես հայ ժողովուրդ և կառավարի այս հրապարակը. «Այստեղ հավաքվող ժողովուրդն ինքն էլ կառավարում է երկիրը»:
Մեր երկիրը կանգնած է ճակատագրական ընտրության առջև. Կամ մենք ամբողջականանում ենք որպես հայություն՝ հայկականության հիման վրա, կա՛մ պարտված ենք, բայց մենք պարտված երբեք չենք եղել, ինչպես միշտ հաղթել ենք, հիմա էլ ենք հաղթելու»,- նշեց Ա. Մանուչարյանը:
Նա պատմեց, թե ինչպես է մի անգամ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, երբ նա դեռ ԿԲ նախագահ էր, մոտեցել մի կին և հացի փող ուզել, իսկ նա ասել է, որ չունի, մոռացել է: Եվ կինը արձագանքել է. «Պարոն Սարգսյան, ինչպե՞ս է պատահել, որ դուք մոռացել եք, ո՞ւր է իմ հացի փողը…»
Մանրամասները՝ տեսանյութում: