Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ «Ելք» դաշինքին, որովհետև ընտրություններին մասնակցող ուժերից միակ իր մրցակիցն այս դաշինքն է: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը:
«Էն ուժերը, որոնք ասում են, որ ինչ-որ բան են փոխելու, ընդամենը ընդդիմադիր տեսքով ձայներ են հավաքում, որ տանեն միացնեն իրենց: Ընդ որում՝ շատ կարևոր է, որ դրա մասին նրանք ձեզ ասում են… Մենք նույնը չենք, մենք Հայաստանի ինքնապաշտպնությունը պաշտպանող ուժ ենք, մենք տարբեր ենք»,- ասաց Մարուքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: