Ջրառատում տեղի ունեցած դեպքն անընդունելի է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «ՕՐՕ» դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը։
«Անընդունելի է, երբ հանրահավաքի ժամանակ փորձում են մարդկանց չթողնել կամ վիրավորել, որպեսզի գան, մասնակցեն հանրահավաքների և, դրանից ելնելով, իմ թիմակիցների հետ միջադեպ է եղել, իսկ կռվից հետո նաև փորձել են զենք կիրառել, բայց իմ թիմակիցների հմուտ գործողություններով զենքը վերցվել է, հանձնվել իրավապահ մարմիններին, հիմա իրավապահ մարմիններն օրենքրի շրջանակներում աշխատում են», – նշեց Սեյրան Օհանյանը։
Նա ասաց, որ իրավապահ մարմիններին խնդրել ու հորդրորել է գործել հավասարաչափ։
«Երբ տեղի է ունենում միջադեպ, միայն մեկ կողմի մարդկանց են ձերբակալում։ Ասել եմ հավասարաչափ բոլորին կտանեք, թե չէ մենք այլ միջոցների կդիմենք», – ընդգծեց Պաշտպանության նախկին նախարարը։
Սեյրան Օհնայանը նշեց, որ միջադեպի պատճառն իրենց հանրահավաքում գտնվող մարդկանց թույլ չտալն է, որ մասնակցեն ու վիրավորելն է, հայհոյանք տալը. «Իսկ հայհոյանք տվողին Հայաստանում ի՞նչ են անում, պատժում են»:
Մանրամասները՝ տեսանյութում: