Friday, 19 06 2026
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA

Գլխավոր դատախազը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի անդամները քննարկել են ԱԺ ընտրություններին ընդառաջ ստեղծված աշխատանքային խմբի գործառույթները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության անդամներ, առաքելության ղեկավարի տեղակալ Դոնալդ Բիսոնին և իրավական վերլուծաբան Քսենիա Դաշուտինային:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հանդիպմանը քննարկվել են ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները ուսումնասիրելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի գործառույթները, նույն դեպքերով հետաքննություն և նախաքննություն իրականացնող մարմինների գործունեության նկատմամբ  դատախազական հսկողության իրականացմանն առնչվող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ինչպես միջազգային, այնպես էլ տեղական կազմակերպությունների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ակտիվ և արդյունավետ աշխատանքը իրավապահ մարմինների հետ:

Արթուր Դավթյանը նշել է, որ էլեկտրոնային քվեարկության համակարգի ներդրումը, ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրումն ու նոր Ընտրական օրենսգրքով նախատեսված այլ կարգավորումները հնարավորություն են ստեղծում բարձր որակի ընտրական գործընթաց կազմակերպելու համար, ապահովում են դրա թափանցիկությունն ու նպաստում ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Դոնալդ Բիսոնը բարձր է գնահատել դիտորդական առաքելությունների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության հետ աշխատելու ՀՀ դատախազության պատրաստակամությունը, ընդգծելով, որ դա կնպաստի ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում