Անգլիական երկու ակումբներ` «Արսենալ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն մեծ ուշադրությամբ հետևում են Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի շուրջ ստեղծված իրավիճակին: Հիշեցնենք` Իսպանիայի հավաքականի դարպասապահը կորցրել է իր տեղը «արքայական ակումբ»-ի հիմնական կազմում:
Երկու ակումբներն էլ պատրաստ են ձեռք բերել Կասիլյասի տրանսֆերը, եթե նա իսկապես ցանկանա լքել Մադրիդը` վախենալով, որ կկորցնի իր տեղը նաև Իսպանիայի հավաքականի կազմում:
Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ Կասիլյասի տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել նաև «Բարսելոնա»-ն:









































