Իտալիայի գործող չեմպիոն Թուրինի «Յուվենթուս»-ը մտադիր է հրավիրել կատալոնական «Բարսելոնա»-ի ծագող աստղերից մեկին՝ Սերխիո Բուենակասին:
17-ամյա հարձակվողը համարվում է Լա Մասիայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը: Իսպանիայում ֆուտբոլիստին անվանում են «նոր Իբրահիմովիչ»:
Goal.com-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը և վերջերս փորձաշրջան է անցել շոտլանդական «Սելթիկ»-ում: