Friday, 19 06 2026
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA

ՀՅԴ-ն խորհրդաժողով է անցկացրել. կուսակցության հզորացումը մնում է առաջնահերթություն

ՀՅԴ մամլո դիվանը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ից 26-ը Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ մարմինների ներկայացուցիչների ընդլայնված խորհրդաժողով։ Համահայկական այս միջոցառմանը մասնակցել են Հայրենիքի և արտերկրի կուսակցական մարմինների և շրջանների ներկայացուցիչներ և հրավիրյալներ։ ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնած միջոցառման նպատակն էր քննել կազմակերպական խնդիրներ, հայաստանամերձ տարածաշրջանի կացությունը, ՀՀ ներքին քաղաքական վիճակը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարցեր։

Խորհրդաժողովն անդրադարձավ հայության և հայոց պետականության առջև ծառացած խնդիրներին և նոր մարտահրավերներին։

Շեշտվել է, որ իր օրակարգային հիմնահարցերին համարժեքորեն արձագանքելու համար ՀՅ Դաշնակցությունը պետք է ներդնի հավելյալ ջանքեր, հանդես գա համակուսակցական ամբողջական ներուժով։

Խորհրդաժողովը արձանագրեց, որ կազմակերպական-կարգապահական հարցերի լուծման հիմնական միջոցը գործն է։

Նոր ժամանակներին և իրողություններին համաքայլ ընթանալու համար անհրաժեշտ է շարունակաբար հստակեցնել մարտավարական անելիքները, առավել ճկուն և արդյունավետ դարձնել գործելաոճը, առավել արդյունավետ կիրառել ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները։

Քննելով Հայաստանի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյա-հոգեբանական վիճակը` խորհրդաժողովը մատնանշեց մի շարք բացասական երևույթներ, որոնք մտահոգիչ են հայոց պետականության համար։ Շեշտվեց մասնավորապես արտագաղթի խնդիրը, որն ազգային անվտանգությանը սպառնացող հիմնահարց է։ Այս գործընթացը կասեցնելու համար անհրաժեշտ նկատվեց, որ պետությունը որդեգրի արտագաղթի պատճառները վերացնող սոցիալ-տնտեսական և այլ բնույթի համալիր ծրագիր։ ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը մշակել է նման ծրագրի համար իր առաջարկների փաթեթը, որը կներկայացվի հանրությանը։

Քննելով Հայաստանամերձ տարածաշրջանի կացությունը` խորհրդաժողովը հաստատել է.

– Տարածաշրջանում տեղի են ունենում բախտորոշ գործընթացներ, որոնք հանգեցնելու են գլոբալ փոփոխությունների։ Այս փոփոխություններին ենթակա է նաև հարավկովկասյան շրջանը՝ նոր մարտահրավերների առջև կանգնեցնելով մեր երկիրը։

– Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականությունը ներկայում ենթակա է փորձության։ Մեր պետականությունը գտնվում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև նոր հավասարակշռության կայացման շեմին։

– Առկա մարտահրավերները դիմագրավելու համար Հայաստանի Հանրապետությունը պետք է ամրապնդվի ներքնապես, միատեղի համայն հայության ներուժը, հստակեցնի և վարի նպատակային ու ակտիվ արտաքին քաղաքականություն։

– Խորհրդաժողովը արձանագրել է, որ ՀՅԴ-ն չի հանդուրժի որևէ ոտնձգություն ԼՂՀ պետականության և բնակչության անվտանգության դեմ։ Այս տեսանկյունից կարևոր է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին նոր թափ տալը։

– Ցեղասպանության 100-րդ տարելիցը առիթ պետք է ծառայի ուժեղացնելու Հայ Դատի ուղղությամբ իրականացվող աշխատանքները, բանաձևելու նոր հանգրվանի շեմին հայության պահանջատիրական թիրախները և ընդլայնելու Հայ Դատի ուղղությամբ տարվող աշխատանքների բովանդակությունն ու աշխարհագրությունը։

– Կարևորելով քաղաքական փոխհարաբերությունների առաջնահերթությունները` Հայաստանը պետք է ձգտի բազմակողմ տնտեսական-քաղաքական կապերի՝ ապահովելով իր համար անկախ քաղաքականության երաշխիքներ։

– Խորհրդաժողովը քննարկեց Միջին Արևելքի երկրներում տեղի ունեցող զարգացումներն ու տեղի հայության և ի մասնավորի սիրիահայության վերաբերող հարցերը։ Սիրիահայության խնդիրը, պետական, ազգային և կուսակցական առումով մեզ համար մնում է հիմնական առաջնահերթություն։ Սիրիահայության նյութական ու տնտեսական ծանր կացությունը թելադրում է օժանդակության ապահովման խնդիրը դիտել որպես ամենօրյա և տևական աշխատանք։ Միաժամանակ հայության վտանգված հատվածի բազմակողմ հիմնահարցերը լուծելու նպատակով անհրաժեշտ է թափ հաղորդել երկրների կառավարությունների և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքին։

Հայաստանի ու Սփյուռքի ամբողջական համարկումը տևական գործընթաց է, որ կարելի է անխոչընդոտ առաջ տանել` կենտրոնանալով դրական ձեռքբերումների և երկուստեք հստակեցված թիրախների վրա։

Խորհրդաժողովը հաստատել է, որ Հայությանն ու Հայաստանին ծառայության համար կուսակցության հզորացումը Հարենիքում և Սփյուռքում մնում է առաջնահերթություն, որի ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քայլեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում