Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտնել է Բունդեսլիգա տեղափոխության պատճառները և նշել, որ ներկայումս Գերմանիայի առաջնությունն ուժեղագույնն է աշխարհում:
«Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը` «Բորուսիա»-ի և «Բավարիա»-ի մասնակցությամբ, ապացուցեց, որ Բունդեսլիգան շատ բարձր մակարդակի է հասել: Հասկանալով այդ ամենը` ընտրեցի Գերմանիայի առաջնությունը:
Բազմաթիվ տիտղոսներ նվաճելու մեծ ցանկություն ունեմ: Խաղադաշտ եմ դուրս գալիս` հաղթելու համար և չեմ ընդունում Օլիմպիադայի կարգախոսը, համաձայն որի` կարևորը մասնակցությունն է: Ես կարևորում եմ հաղթանակը»,- մեջբերում է Մխիթարյանի խոսքերը Kicker-ը:







































