«Ռոմա»-ի կիսապաշտպան Էրիկ Լամելան կարող է «Տոտենհեմ» տեղափոխվել առաջիկա ժամերին: Այդ մասին է հայտնում է Football Italia-ն:
21-ամյա ֆուտբոլիստի գործակալը Լոնդոն է ժամանել, որտեղ կքննարկի նրա անձնական պայմանագրի պայմանները: Նշվում է, որ «Ռոմա»-ն և «Տոտենհեմ»-ն արդեն համաձայնության են հասել:
Լամելայի տրանսֆերը 35 մլն եվրո է գնահատվում: 2011 թվականին «Ռոմա»-ն 17 մլն եվրո է վճարել «Ռիվեր Փլեյթ»-ին` կիսապաշտպանի տեղափոխության դիմաց:








































