Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում կայացած «Կրասնոդար»-ի դեմ խաղից հետո Մախաչկալայի «Անժի»-ի հարձակվող Սամյուել Էտո’Օն հրաժեշտ է տվել ակումբակիցներին: Այդ մասին հայտնել է Մախաչկալայի թիմի մարզիչ Արսեն Ակաևը:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` «Անժի»-ն երկկողմանի համաձայնությամբ լուծարել է կամերունցի ֆուտբոլիստի հետ ստորագրած պայմանագիրը:
«Խաղից հետո Էտո’Օն հրաժեշտ տվեց խաղընկերներին` մոտենալով նրանցից յուրաքանչյուրին, այցելեց նաև մարզիչներին»,- ասել է Ակաևը:
Հիշեցնենք` «Անժի»-«Կրասնոդար» հանդիպումը կայացել է օգոստոսի 24-ին: Մախաչկալայի թիմը զիջել է 1:2 հաշվով:








































