«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին իր կարծիքն է հայտնել Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Ջենոա»-ի նկատմամբ տարած հաղթանակի վերաբերյալ:
«Անցած մրցաշրջանն այդքան էլ հաջող չէր մեզ համար: Այդ պատճառով «Ջենոա»-ի նկատմամբ հաղթանակը կենական նշանակություն ուներ մեզ համար:
Հանգիստ էինք գործում, քանի ոևր գիտեինք՝ մրցակիցը պաշտպանվելու և սպասելու է մեր գրոհներին: Բոլոր ֆուտբոլիստները հետևում էին իմ պահանջներին:
Բոլոր փոփոխությունները նախապես մտածված էին: Թիմն իմ սպասածից ավելի արագ է բարելավում իր խաղը»,- նշել է մասնագետը:








































