Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է իր թիմի՝ Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում «Ռայո Վալյեկանո»-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ Սիմեոնեի սաները 5 անպատասխան գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը:
««Ատլետիկո»-ն հիանալի խաղ ցուցադրեց: Հանդիպման տեմպը շատ արագ էր, բայց մենք այլ կերպ չենք կարողանում խաղալ: Իմ թիմն ունակ է հաջող խաղ ցուցադրել նման տեմպի պարագայում: Արագության բացակայության դեպքում մենք մեզ վստահ չենք զգում խաղադաշտում: Այս խաղում մրցակցին պրեսինգի էինք ենթարկում նաև իրենց խաղադաշտում»,-նշել է արգենտինացին:








































