Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարիչ Խերարդո Մարտինոն մեկնաբանել է իր թիմի՝ Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում «Մալագա»-ի նկատմամբ տարած արտագնա հաղթանակը:
Հիշեցնենք, որ «կապտանռնագույններ»-ի կազմում միակ և հաղթական գոլը հեղինակել է Ադրիանոն:
«Առաջին խաղակեսում մենք լավ խաղացինք, իսկ երկրորդում՝ ավելի ցածր խաղամակարդակ ցուցադրեցինք: Մենք կարողացանք օգտագործել եզրերը, սակայն գոլային պահերը և արդյունավետությունը բացակայում էին: Մինչև երկրորդ խաղակեսի 20-րդ րոպեն մենք վերահսկում էինք հանդիպման ընթացքը, սակայն հետագայում թուլացանք և հնարավորություն տվեցինք «Մալագա»-ին գոլային պահեր ստեղծել: Հաղթանակները միշտ կարևոր են: Դրանք հավատ են ներշնչում սեփական ուժերի հանդեպ»,- նշել է Մարտինոն:









































