Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը գովեստի խոսքեր է հասցեագրել իր ակումբակցին` Մարիո Գյոտցեին:
Մյունխենյան ակումբի նորեկը մասնակցել է ազգային առաջնության երրորդ տուրի շրջանակներում կայացած «Նյուրնբերգ»-ի դեմ խաղին, որի շրջանակներում Պեպ Գվարդիոլայի սաները 2:0 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ:
«Մարիոն առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց մեր թիմի կազմում: Ասեմ, որ նա հիանալի խաղաց: Գյոտցեն կարևոր նշանակություն ունի մեր թիմի համար»,- ասել է Շվայնշտայգերը:
Հիշեցնենք` Մարիո Գյոտցեն «Բավարիա» է տեղափոխվել «Բորուսիա»-ից: Դորտմունդի ակումբի երկրպագուները մեծ դժգոհություն են հայտնել այդ կապակցությամբ` «մեղադրելով» ֆուտբոլիստին դավաճանության մեջ:







































