Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Վիլիանը մեկնաբանել է իր տեղափոխությանն անգլիական ակումբ:
«Իմ երազանքն իրականություն է դարձել: Ուրախ եմ համալրել աշխարհի լավագույն ակումբի կազմը: Շնորհակալ եմ Աստծուն: Առա՛ջ, «Չելսի»»,- հայտարարել է բրազիլացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենենք, որ Վիլիանի տրանսֆերի ձեռքբերման համար «Արիստոկրատներ»-ը 30 մլն ֆունտ են վճարել Մախաչկալայի «Անժի»-ին:





































