Ֆլորիդայի Մայամի-Դեյդ և Բրովարդի շրջանի լողափերը, որոնք բավականին հայտնի են, աստիճանաբար կորցնում են իրենց ավազները: Դրանց փրկության համար մեծ միջոցներ են անհրաժեշտ:
Լողափերը վերականգնելու համար շտապ միջոցառումներ են անհրաժեշտ, քանի որ դրանք կարող են տուժել փոթորիկներից առաջացած էրոզիայից: Ամերիկյան գիտնականների ասոցիացիան այդ խնդրի վերաբերյալ նիստ է գումարել, որը տեղի է ունեցել այս շաբաթ: Մասնագետները որոշել են, թե որտեղից կարելի է նոր ավազ բերել, հաղորդում է Payt.Py-ը:
Նշենք, որ Ֆլորիդայի լողափերն արհեստականորեն ավազ են ստանում 1970-ականներից: ԱՄՆ-ում ավազի պաշարները բավականին շատ են՝ լողափերն առաջիկա 50 տարվա հաշվարկով ավազով ծածկելու համար, սակայն այդ պաշարները հիմնականում այլ շրջաններում են գտնվում:










































