Marca-ի տեղեկացմամբ՝ Լոնդոնի «Արսենալ»-ը պատրաստ է 30 մլն եվրո վճարել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տրանսֆերի դիմաց:
Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ստիպված կլինի ավելի քիչ խաղաժամանակ ստանալ «Արքայական ակումբ»-ում՝ կապված «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի՝ «Ռեալ» տեղափոխության հետ:
Հիշեցնենք, որ ըստ ավելի վաղ հայտնված տեղեկատվության՝ մադրիդյան թիմը պատրաստ է բաժանվել իր խաղացողից:






































