Ադրբեջանի ԿԸՀ-ն այսօր հաստատել է նախագահական ընտրությունների ևս մեկ հավակնորդի թեկնածությունը: Նա «Ադալյաթ» («Արդարություն») կուսակցության առաջնորդ Իլյաս Իսմայլովն է:
1990-ական թթ. սկզբներին Իսմայլովը եղել է Ադրբեջանի գլխավոր դատախազը: Նա առաջադրել է իր թեկնածությունը նաև 2003-ի նախագահական ընտրություններին, բայց այն ժամանակ հավաքել էր ընտրողների ձայների 1%-ը:
Համաձայն Ադրբեջանի օրենսդրության՝ հաստատված թեկնածուն պետք է իր օգտին հավաքի 40 հազար ստորագրություն, որից հետո կարող է անցնել ԿԸՀ-ի պաշտոնական գրանցման ընթացակարգով:








































