ԱՄՆ զինուժը սիրիական հարցի լուծման համար կարող է այդ երկրում ռազմական սցենար իրագործել, եթե հրամայի նախագահ Բարաք Օբաման: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի հայտարարությանը:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը շարունակում է հաշվառել մի շարք փաստեր, այդ թվում նաև՝ Սիրիայում հավանական ռազմական հարվածը: Բացի այդ, պաշտպանության նախարար Չակ Հեյգելը ցանկացած տիպի հնարավոր ռազմական գործողությունների դեպքում կարևորել է իրավական հիմքերին հետևելը և միջազգային աջակցությունը: Այս մասին հաղորդում RIA Novosti-ն:
«Նախագահ Օբաման դիմել է ՊՆ-ին և պահանջել ցանկացած պարագայում նախապատրաստվել լուծման տարբերակների: Մենք դա կատարել ենք, և պատրաստ ենք իրականացնել դրանցից յուրաքանչյուրը, եթե նրանից համապատասխան ցուցմունքներ ստացվեն»,- հայտարարել է Հեյգելը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարում էր, որ քիմիական զենքի կիրառումը կդառնա «կարմիր գիծ» Բաշար Ասադի վարչակարգի համար:










































