Ֆլորիդայում ընկերության աշխատակիցը, որը զբաղվում էր բեռնափոխադրումներով, շաբաթ օրը կրակել է նախկին տնօրենի և մի քանի գործընկերների վրա: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Միջադեպի հետևանքով 2 մարդ է զոհվել՝ ընկերության ղեկավարը, ով, ըստ նախնական տվյալների, որոշել է ազատել հանցագործության մեջ կասկածվող 72-ամյա տղամարդուն, և աշխատակիցներից մեկը:
Սպանությունից հետո չարագործը տուն է վերադարձել՝ նահանգի հյուսիսում գտնվող Լեյք Բաթլեր բնակավայր, և ինքնասպան է եղել:









































