Օգոստոսի 22-ի երեկոյան Հայֆայի «Օրանիմ» հանդիսությունների սրահում տեղի է ունեցել Հոլոքոստը վերապրած կանանց շարքում գեղեցկության երկրորդ մրցույթը (առաջինն անցկացվել էր 1 տարի առաջ): Այս մասին հայտնում է Newsru.com-ը:
Չնայած այն բանին, որ մրցույթի մեկնարկից կարճ ժամանակ առաջ Իսրայելի հյուսիսը հրթիռակոծվել էր Լիբանանի հարավից, սրահը լեփ-լեցուն էր:
Մրցույթի արդյունքներով՝ հաղթող է դարձել 93-ամյա Շոշանա Քոլմերը, որը սեպտեմբերին կնշի 94-ամյակը: Նա ծնվել է Չեխոսլովակիայում, վերապրել Օսվենցիմի սարսափները և մինչ օրս ձեռքին նացիստական կնիք է կրում:
Մրցույթին մասնակցել է 75 տարեկանից բարձր տարիքի 18 կին: Գեղեցկության թագը բաժին է հասնել նրանցից ամենատարեցին:










































