ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է թույլ չտալ «անցյալի փաստարկներին» խոչընդոտել Ռուսաստանի հետ հնարավոր համագործակցությանը։ Այս մասին NBC հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը։
Փենսն ընդգծել է, որ ներկայիս վարչակազմը կառաջնորդվի ամերիկացի ժողովրդի շահերով։
Անդրադառնալով ուկրաինական խնդրին՝ Փենսը նշել է, որ Թրամփը վերջերս կառուցողական հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, իսկ շաբաթ օրը քննարկել հրադադարի անհրաժեշտությունն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։ Փենսը վստահեցրել է, որ Թրամփը կշարունակիի շփումն այդ առաջնորդների հետ։










































