«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր դարպասապահի համար 21 մլն եվրո կվճարի: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը: «Կարմիր սատանաներ»-ի հիմնական դարպասապահ Էդվին վան դեր Սարին կփոխարինի «Ատլետիկո Մադրիդ»-ի երիտասարդ դարպասապահ Դավիդ դե Խեան:
Դե Խեայի «Յունայթեդ» տեղափոխվելու ոչ պաշտոնական լուրերը ԶԼՄ-ներում հայտնվել էին դեռ ապրիլին: Այսօր այդ լուրերը հաստատեց նաև անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, ում խոսքերով, իսպանացին շատ հաջող կփոխարինի Վան դեր Սարին:







































