Իտալական մամուլի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ը ևս միացել է Մախաչկալայի «Անժի»-ի ֆուտբոլիստ Սամուել Էտո’Օի տրանսֆերի ձեռքբերման համար մղվող պայքարին: Հաղորդվում է, որ «Արքայական ակումբ»-ի ղեկավարությունը պատրաստ է կամերունցի ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց մոտ 6 մլն եվրո վճարել:
Ըստ ավելի վաղ հայտնված տեղեկատվության՝ խաղացողի ծառայություններով հետաքրքրվում են նաև Միլանի «Ինտեր»-ը և Լոնդոնի «Չելսի»-ն: Կամերունցին «Ռեալ»-ի կազմում կարող է փոխարինել Կարիմ Բենզեմային, եթե վերջինս տեղափոխվի «Արսենալ»:
Հավելենք, որ Էտո’Oն իր մարզական կարիերան սկսել է «Ռեալ»-ի կազմում:









































