Friday, 19 06 2026
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է

ԱՄՆ-ը դիտարկում է Ասադին պատժելու տարբեր ծրագրեր. The Wall Street Journal

ԱՄՆ-ը սկսել է կշեռքի նժարին դնել Սիրիային հնարավոր ռազմական հարվածներ հասցնելու տարբերակները: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին: Վաշինգտոնը նաև դիմել է դիվանագիտական ջանքերին՝ միջազգային հանրության համար մշակելու միջոցառումներ՝ ի պատասխան հավաստումների, որ սիրիական ռեժիմը քիմիական զենքի կիրառմամբ ավելի քան 1100 խաղաղ բնակչի է սպանել։ Այս մասին գրում են լրագրողներ Ադամ Էնտուսնը, Ջուլիս Է.Բարնսն ու Ինտի Լանդաուրոն:

«Հինգշաբթի Պենտագոնի աշխատակիցները թարմացրել են պոտենցիալ ավիահարվածների թիրախների՝ սիրիական կառավարության և զինված ուժերի տարբեր օբյեկտների ցուցակը»,- պաշտոնյաների խոսքերն է մեջբերում թերթը: Դա արվում է այն դեպքի համար, եթե Օբաման որոշի միջադեպի հետ կապված միջոցառումներ ձեռնարկել: Փորձագետներն այդ դեպքն անվանում են ավելի քան 20 տարում քիմիական զենքի կիրառմամբ ամենավատ պատերազմը:Պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի, Թուրքիայի, Հորդանանի և ԵՄ արտգործնախարարների, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ:

Հոդվածում նշվում է, որ Սիրիայի կառավարությունը հերքում է քաղաքացիների դեմ գազային հարձակում կատարելու մեղադրանքները: Այդ դիրքորոշմանն աջակցում են Իրանն ու Ռուսաստանը՝ հայտարարելով, որ օտարերկրյա թշնամիներն Ասադի համար խարդավանքներ են ստեղծում:

Ամերիկացի պաշտոնյաներն ընդգծել են, որ հարվածների նպատակը կլինի ոչ թե ռեժիմի տապալումը, այլ Ասադին պատժելը, եթե ի հայտ գան համոզիչ ապացույցներ առ այն, որ չորեքշաբթի քիմիական զենքի կիրառման հետևում կանգնած է կառավարությունը:

Թերթի կարծիքով՝ աղբյուրների՝ վերը նշված հայտարարությունները հավանաբար նախազգուշացում են, որը Վաշիգտոնն արել է Ասադին և նրա հովանավորներին: Հայտնի չէ՝ Օբաման պատրա՞ստ է կյանքի կոչել այդ տարբերակները. նա հենց սկզբից զերծ է մնացել հակամարտության մեջ ռազմական ներգրավվածությունից:

Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ Ասադի կողմից քիմիական զենքի կիրառումը հղի է ԱՄՆ-ի կողմից պատասխան միջոցառումներով:

Գեներալ Մարտին Դեմփսին կարծում է, որ թռիչքազերծ գոտու ստեզծումը շատ ռիսկային է (օդաչուներին կարող են խփել սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը), իսկ Ասադի տապալմանն աջակցելը կհանգեցնի արմատական իսլամիստների ուժեղացմանը: Թերթը նշում է, որ ներկայում Պենտագոնում քննարվում են ավելի նեղ տարբերակներ, օրինակ՝ Սիրիայի օդային տարածք դուրս չգալու համար թևավոր հրթիռների կիրառման գաղափարը:

«Այսօր Արևմուտքի առջև մնում է նույն երկընտրանքը. կհաջողվի՞ միջամտել Սիրիայում տիրող իրավիճակին՝ խուսափելով Ռուսաստանի և Իրանի հետ առճակատումից»,- եզրափակում են լրագրողները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում