ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի դուստրը՝ Մալիան, վճարովի ստաժավորում Է անցնում ամերիկյան The Weinstein Company (TWC) կինոստուդիայում, հաղորդում է Daily Mail-ը:
Պորտալի տեղեկատվության համաձայն՝ Մալիան աշխատում Է նախագծերի բաժնում. նա ընթերցում և սցենարներ Է ընտրում հետագա արտադրության համար: Աղբյուրն ընդգծել Է, որ Օբամայի դստեր ստաժավորումը կտև ի մինչեւ գարնան վերջը:
Նշվում է, որ 18-ամյա Մալիային աշխատանքի մեկ ժամի համար հավանաբար 9 դոլար են վճարում:
TWC-ն զբաղվել Է այնպիսի ֆիլմերի արտադրությամբ, ինչպիսիք են՝ Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգո»-ն, Հաս վան Սենտի «Խելացի Ուիլ Հանթինգը», ինչպես նաեւ «Արքան Է խոսում», «Արտիստը» եւ «Իմ ընկերը խենթ Է» ժապավենները:
2016 թվականին Օբամա զույգի ավագ դուստրը՝ Մալիան, ավարտել Է դպրոցը և այսպես կոչված gap year («ազատ տարի») է վերցրել մինչև 2017 թվականի աշնանը Հարվարդի համալսարանում ուսումը սկսելը, որտեղ նա արդեն ընդունվել Է: Մալիայի կրտսեր քույրը՝ Սաշան, 15 տարեկան Է:




















































