Վրաստանում սպասվում է բանտարկյալների հերթական համաներումը Աստվածամոր տոնի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս նպատակով Վրաստանում տեղի կունենա երկրի նախագահի ենթակայության տակ գտնվող ներման հանձնաժողովի նիստ:
Հանձնաժողովի նախագահ Ելենա Թևդորաձեի հայտարարության համաձայն՝ կքննվի շուրջ 1500 բանտարկյալի գործ:
Վերջին տարվա ընթացքում լայնածավալ համաներման արդյունքում Վրաստանի բանտերում բանտարկյալների թիվը 27 հազարից նվազել է մինչև 10 հազարի:









































