Այսօր Իսպանիայի Մուրսիա քաղաքի հոսպիտալներից մեկում հաջողությամբ վիրահատվել է «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն:
Խաղացողի մոտ հայտնաբերվել էր աջ ոտնաթաթի ոսկորներից մեկի կոտրվածք, ինչը բասկ կիսապաշտպանին շարքից դուրս է բերել երեք ամսով:
Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, վիրահատությունը անցել է հաջող ու առանց բարդացումների, ինչին նպաստել են օգտագործված նորագույն սարքավորումները:









































