Իրաքում սպանվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գլխավոր դահիճը, որը գլխատել է ավելի քան 100 մարդու, հաղորդում է Daily Mail պարբերականը։ Գրոհայինը, որին կոչել են Աբու Սայաֆ, համարվել է ահաբեկչական խմբավորման արյունարբու դահիճը և հաճախ նկարահանվել է իսլամիստների քարոզչական տեսանյութերում։
Բացի այդ նա, ենթադրաբար, գլխավորել է ԴԱԻՇ-ի ուժերը Իրաքի Նայնավա շրջանում։ Պարբերականի փոխանցմամբ՝ հստակ տեղեկատվություն չկա այն մասին, թե ինչ հանգամանքներում է սպանվել Աբու Սայաֆը։ Որոշ տվյալների համաձայն՝ ահաբեկիչը սպանվել է Իրաքում անհայտ ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչների կողմից։









































