Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Թիվ 38 ընտրատարածքում մնաց պատգամավորի 3 թեկնածու

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ երկու ժամ առաջ լրացավ ընտրագրավը մուծելու համար գործազուրկ թոշակառու Պավլիկ Սարգսյանին հատկացված լրացուցիչ 48 ժամը և նա, չի կարողացել մուծել մեկ միլիոն դրամ ընտրագրավը: 

«Սկզբունքի խնդիր է: Ի վիճակի չեմ մուծելու, եթե ունենայի նույնիսկ՝ չէի մուծի: Վարչական դատարան եմ դիմել, և նախագահին ու վարչապետին՝ պաշտոնական նամակ», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանել է Սարգսյանը:

Պավլիկ Սարգսյանն ընտրագրավը չէր մուծել նաև ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ և դուրս էր մնացել ընտրապայքարից:

Երկու օր առաջ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել փաստաթղթերն ընտրատարածքային հանձնաժողով ներկայացրած մյուս թեկնածուն՝ 41-ամյա գործազուրկ Տիգրան Սարգսյանը: Վերջինիս լիազոր ներկայացուցիչն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ բացարկ հայտնելու պատճառը քարոզարշավի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունն է:

Այսպիսով, Սյունիքի 4 քաղաքները՝ Կապանը, Քաջարանը, Մեղրին, Ագարակը և ավելի քան 40 գյուղ ընդգրկող ընտրատարածքում  պատգամավորական մանդատի համար ընտրապայքարի է պատրաստվում երեք թեկնածու՝ իշխող Հանրապետական կուսակցությունն առաջադրել էր Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանի թեկնածությունը,  ընդդիմադիր «Ժառանգությունը»՝ կուսակցության Կապանի տարածքի պատասխանատու, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանի թեկնածությունը, երրորդ թեկնածուն՝ ինքնաառաջադրված «Կապանի հաշվապահական հաշվառման գրասենյակ» ընկերության տնօրեն Վահրամ Հովհաննիսյանն է:

Թեկնածուների գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է:

Հիմնական պայքարն ակնկալվում է «Հանրապետականի» և «Ժառանգության» թեկնածուների միջև: «Ժառանգությունը» հայտարարում է, որ մարտահրավեր է նետում Հանրապետականին՝ նկատի ունենալով նախագահի վերջին ընտրությունների ժամանակ  մասնավորապես Կապանում Հանրապետականի առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը «Ժառանգության»  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում