Saturday, 06 06 2026
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները

Եթե Պուտինն ուզի «գալ» Հայաստան

Ստացվել է այնպես, որ Խոդորկովսկու գործը Ռուսաստանում վերածվել է ներիշխանական պայքարի ինդիկատորի: Նրան շարունակում են պահել բանտում, ինչը նշանակում է, որ Ռուսաստանում շարունակում է իշխել Պուտինը: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ Մեդվեդևը կամ ընդամենը Պուտինի ձեռքի խաղալիք շղարշ է, որ ներկայացվում է Արևմուտքին խաբելու համար, կամ էլ պարզապես Մեդվեդևը անկենսունակ մի քաղաքական գործիչ է, որն ի վիճակի չեղավ իր նախագահությունը վերածել իրական իշխանության, չնայած Արևմուտքի զգալի աջակցությանը: Ու արդեն ավելի ու ավելի հավանական է թվում, որ Ռուսաստանի նախագահի ընտրությանն այդ պաշտոնին կվերադառնա Պուտինը:

Համեայն դեպս, որքան մոտենում է այդ ընտրությունը, այդքան Պուտինն ավելի ու ավելի համարձակ ու բացահայտ է ակնարկներ անում իր առաջադրվելու հավանականության մասին: Իսկ Մեդվեդևի և Պուտինի համատեղ առաջադրումը գրեթե անհավանական մի բան է: Մեդվեդևը հապաղում է, նա անընդհատ ասում է, որ առաջիկայում կհայտարարի իր որոշման մասին, սակայն այդ առաջիկան չի գալիս: Բանը հասավ այնտեղ, որ բրիտանական հեղինակավոր մամուլը գրեց, թե Սկոլկովոյում Մեդվեդևի ասուլիսից հետո Պուտինը հաստատապես որոշել է առաջադրվել՝ կորցնելով վստահությունը Մեդվեդևի հանդեպ:

Դա ըստ երևույթին ուղղակի մեսիջ էր Մեդվեդևին, որ ժամանակն է որոշում կայացնել, քանի դա չի արել Պուտինը: Այդ գործընթացին վաղուց է, որ բավական հետաքրքրությամբ հետևում է Հայաստանի հասարակական-քաղաքական «բոմոնդը»՝ ելնելով այն նկատառումից, որ Ռուսաստանն օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներից ելնելով մեծ ազդեցություն ունի Հայաստանի քաղաքական դաշտի վրա, և այդ երկրում առկա ներքաղաքական ստատուս-քվոն մեծապես կարող է կանխորոշել Հայաստանի քաղաքական պայքարի ելքը. որոշել, թե ով է Հայաստանում լինելու ասենք խորհրդարանական մեծամասնություն, ով է լինելու նախագահ, ով է լինելու ընդդիմություն:

Անշուշտ, այդ ամենը թերևս մի փոքր չափազանցություն է, քանզի ի վերջո Արևմուտքն էլ պակաս ազդեցություն չունի Հայաստանի քաղաքական դաշտի վրա, և բացի այդ՝ Հայաստանում ներկայումս կա բավականին ակտիվ հասարակություն և դինամիկ քաղաքացիական զարթոնք, ինչը հաշվի չառնել չեն կարող թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը:

Հայաստանի հասարակությունը ներկայումս գործոն է թե՛ Հայ ազգային կոնգրեսի շուրջ համախմբված մասով, թե՛ քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների մասով, թե այլ քաղաքական ուժերի գործունեության մասով: Բայց, բոլոր դեպքերում պետք է արձանագրել, որ Հայաստանի միջավայրում ասենք շատ ավելի մեծ նշանակություն է տրվում օրինակ Պուտին, թե Մեդվեդև, քան ասենք Օբամա, թե մեկ այլ թեկնածու, կամ Սարկոզի-Մարի Լե Պեն դիլեմային: Ավելին, Հայաստանում շատ կոնկրետ դատողություններ են արվում այն մասին, որ Մեդվեդևի հաղթանակը կնշանակի Սերժ Սարգսյանի նախագահության շարունակություն, իսկ Պուտինի դեպքում գրեթե անխուսափելի է դառնում նրա հետ բավական ջերմ անձնական, գուցե նաև՝ բիզնես հարաբերություն պահպանող Ռոբերտ Քոչարյանի վերադարձ:

Դժվար է ասել, թե որքան իրատեսական են այդ համեմատությունները, թեև իհարկե ժամանակի ընթացքում դրսևորվել են բազմաթիվ հանգամանքներ, որոնք այդ համեմատությունների համար կարող էին բավական ծանրակշիռ օբյեկտիվ հիմքեր լինել: Սակայն, պետք չէ թերևս վերածվել այդ համեմատությունների դոգմատիկ կրողների, քանի որ ամեն ինչ չէ, որ միարժեք է:

Նախ, առաջին և կարևոր հանգամանքը թերևս այն է, որ Հայաստանն ամենևին չի մնացել նույն այն ժամանակում և իրավիճակում, որում Պուտինը թողել է նախագահի պաշտոնը Մեդվեդևին: Բանն այն է, որ Հայաստանում այդ ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ գործընթացներ, ձևավորվել է բավական կայուն և ինստիտուցիոնալ ընդդիմադիր համակարգ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի: Ամենից առարկայական իրողությունը թերևս այն է, որ անցած երեք տարիների ընթացքում Հայաստանում շատ լուրջ վերափոխումներ են տեղի ունեցել հանրային ինքնագիտակցության մեջ: Դրանք իհարկե չեն հասել մեծամասնությանը, սակայն կարծես թե արդեն դարձել են որակյալ փոքրամասնություն, լուծելով գոնե նվազագույն խնդիրը: Ահա այդ պայմաններում շատ դժվար կլինի Պուտինի իշխանության գալը մեխանիկորեն Հայաստանում վերարտադրել Քոչարյանի իշխանության:

Եթե դրան գումարենք նաև այն, որ Արևմուտքը ներկայումս կարծես աննախադեպ պրակտիկ ներքաղաքական հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի հանդեպ, ապա պարզ կլինի, որ Պուտինի համար գուցե հեշտ լինի վերադարձը Ռուսաստան, սակայն նույնքան հեշտ չի լինի Հայաստան «վերադառնալը»: Կամ էլ այդ խնդիրը լուծելու համար Պուտինը թերևս բոլորովին այլ օրակարգով, այլ արժեքներով և այլ մոտեցումներով պետք է «գա» Հայաստան, եթե ուզում է այստեղ արժանանալ պատշաճ հասարակական «ընդունելության», և դրա առաջին դրսևորումներից կամ այսպես ասած պարտադիր պայմաններից մեկը թերևս հենց այն է լինելու, որ նա «վերադառնա» Հայաստան ոչ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում