Լոնդոնը և Անկարան ծրագրում են ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան լքի ԵՄ-ն: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Անկարան և Լոնդոնը նաև պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում:










































